Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Ե՞րբ և ինչո՞ւ է առաջանում սրտխառնոց. ankakh.com
Այս տհաճ երևույթը ծանոթ է յուրաքանչյուրին: Սրտխառնոցց անհանգստության ու անհամարության անսովոր զգացում է ստամոքսի շրջանում:
Երբ մեքենայով տարածություն անցնելուց ու թռիչքի ժամանակ է սրտխառնոց առաջանում, դա մի բան է: Այլ բան է, երբ այն անընդհատ է կամ թեկուզ էպիզոդիկ, սակայն` պարբերաբար (օրինակ` ամեն առավոտյան): Դա արդեն օրգանիզմում կատարվող լուրջ խնդիրների մասին կարող է վկայել: Ներկայում մեծ թվով հիվանդություններ կան, որոնք ուղեկցվում են սրտխառնոցի զգացումով: Դրանք են` խոլեցիստիտը, գաստրիտը, լեղաքարային հիվանդությունը, աղիքային վարակները: Եվ սրանք հիվանդությունների մի փոքր մասն են միայն:
Ամեն առավոտ սրտխառնոցի զգացումը կարող է լյարդի ու մարսողական համակարգի խնդրի հետևանքով առաջանալ, նաև` սիրտ-անոթային ու ներզատիչ համակարգերում առաջացած խանգարման հետևանքով: Առավոտյան սրտխառնոցի պատճառ կարող են լինել նաև հելմիտները (ճիճվային հիվանդություններ): Պատճառները բազում են, ուստի ինքնուրույն ախտորոշել հիվանդությունը խիստ դժվար է, եթե չասենք` անհնար: Ճշգրիտ ախտորոշման համար պետք է հետազոտություններ կատարվեն, արյան ընդհանուր ու կենսաբանական քննություն: Պետք է որովայնի խոռոչի օրգանների գերձայնային հետազոտություն անցնել, գաստրոսկոպիա կատարել:
Հետազոտությունների արդյունքների վերլուծությամբ բժիշկը կախտորոշի ու համապատասխան բուժում կնշանակի:
Եթե սրտխառնոց է առաջանում հաց ուտելուց հետո, ապա պատճառները հասկանալու համար, նախ, պետք է վերլուծել սննդային սովորություններն ու փոխել ընդհանուր կենսակերպը: Սթրեսներ, վիտամիններով ու միկրոտարրերով աղքատիկ սնունդ, սակավաշարժություն. այս ամենն ուղեկցում է գրեթե յուրաքանչյուր քաղաքաբնակի: Ուտելուց հետո առաջացած սրտխառնոցն ազդարարում է, որ ժամանակն է վերանայել օրվա ռեժիմը: Կարելի է սննդակազմը փոփոխել, ներառել մրգեր ու բանջարեղեն, փորձել հրաժարվել ծանր ու յուղոտ սննդից: Նվազեցրեք աղի ու համեմունքի քանակը: Սթրեսը վերացնելու փորձված միջոց է լողը: Շաբաթական ընդամենը 2 պարապմունքը կօգնի բարելավելու ինքնազգացողությունը: Երկու շաբաթից ո՛չ միայն ուտելուց հետո սրտխառնոցը կվերանա, այլև գլխացավը կնվազի և քունը կկարգավորվի:
Եթե նոր դեղ եք օգտագործում ու ամեն անգամ հաց ուտելուց հետո սրտխառնոց է առաջանում, ապա պետք է մասնագետի դիմել` այլ դեղ ընտրելու համար:
Եթե սրտխառնոց է առաջանում ուտելուց մի քանի ժամ հետո, ապա հնարավոր է, որ թունավորում է: Ու սրտխառնոցի դեպքում պետք է ինքներդ ձեզ օգնեք փսխում առաջ բերելու: Դրա համար պետք է 1-2 բաժակ ջուր խմել փոքր կումերով, ապա` ակտիվացված ածուխ և պառկել: Իսկ եթե սրտխառնոցը դրանից հետո էլ շարունակվում է, ապա շտապօգնություն կանչեք:
Տևական սրտխառնոցը կարող է վկայել նախաինֆարկտային վիճակի մասին: Եթե սրտխառնոցից բացի նաև շնչահեղձ եք լինում, մաշկը գունատվում է, սիրտը ցավում է կամ էլ ցավը ձեռքի վրա է տարածվում, ապա իսկույն պետք է շտապօգնություն կանչել:
Առավոտյան ուժեղ սրտխառնոցը, որը թուլանում է օրվա ընթացքում և ուղեկցվում է գլխացավով, հոգնածությամբ ու այտուցներով, խոսում է արյան բարձր ճնշման մասին: Անպայման դիմեք սրտաբանի: Հնարավոր է` հարկ լինի դեղաբույսեր ընդունել, որոնք կօգնեն կարգավորելու ճնշումը:
Անընդմեջ սրտխառնոցը, անկախ սնունդ ընդունելուց, որն ուղեկցվում է ստամոքսի աջակողմյան ցավով ու բարձր ջերմությամբ, վտանգավոր ահազանգ է: Հնարավոր է, որ բորբոքված է կույրաղիքը: Անհրաժեշտ է շտապօգնություն կանչել: Անընդհատ սրտխառնոցը նորմալ չէ ու վտանգավոր է:
Եթե սրտխառնոց է առաջանում դաշտանից առաջ, դա վկայում է, որ ամսվա որոշակի օրերին ոսկրածուծի հեղուկի մեջ փոփոխվում է սերոտոնինի քանակը: Այդ ավելցուկն էլ սրտխառնոց է առաջացնում: Սրտխառնոց այդ տեսակը ճիշտ է, վտանգավոր չէ, բայց կարելի է թեթևացնել վիճակը: Դրա համար մարսողական համակարգը չպետք է ծանրաբեռնել, հրաժարվեք ծխախոտից ու ալկոհոլից, շատ ժամանակ անցկացրեք մաքուր օդում: Իսկ եթե մարզասրահ եք հաճախում, ապա դաշտանից առաջ հրաժարվեք դրանից, փոխարենը` զբոսնեք: Դաշտանի խանգարման դեպքում սրտխառնոցն ավելի ուժեղ կարող է լինել: Անպայման դիմեք մասնագետի:
Գրագետ բուժման դեպքում կարելի է ազատվել ո՛չ միայն տհաճ զգացողությունից, այլև` հիվանդությունից:
Եթե սրտխառնոց է առաջանում երեկոյան
Հաճախ երեկոյան ժամերին սրտխառնոց են ունենում լեղուղիների հիվանդությունների դեպքում: Ու կրկին հիշեք. ինքնուրույն ախտորոշել, առավել ևս` բուժվել, չարժե: Դիմեք գաստրոէնտերոլոգին, նա հետազոտությունից հետո դեղորայքային բուժում կնշանակի: Ինքներդ պարզապես կարող եք փոփոխել սննդակազմը, ոչ մեծ քանակությամբ ճարպեր կարող եք ընդունել ու միմիայն շոգեխաշած կամ փռում պատրաստած սնունդ օգտագործել:
Ժամանակակից մարդը սովոր է ուշ քնել: Աշխատավայրում թերսնվելուց հետո, տուն գալով, ընթրիքին ուտում է ավելի, քան պետք է: Հետևանքը լինում է այն, որ աշխատանքից հոգնած`քնում է լիքը ստամոքսով, չմարսված սննդով: Բնականաբար, այս դեպքում սրտխառնոցը զարմանալի չէ: Փորձեք ընթրել քնելուց 2-3 ժամ առաջ ու նախընտրությունը տալ սպիտակուցային սննդին, ցանկալի է` չտապակած, եփած-խաշած բանջարեղեն:
Ուրեմն, եթե սրտխառնոց ունեք, ապա դիմեք մասնագետի: Ուժեղ ու անընդհատ սրտխառնոցի դեպքում` շտապօգնություն հրավիրեք: Ոչ անընդհատ, սակայն անհանգստացնող սրտխառնոցի դեպքում դիմեք բժշկին: Գնահատելով ձեր բոլոր գանգատները, նա համապատասխան բժշկի մոտ կուղարկի ձեզ:
Հետևեք ձեր կենսակերպին. առողջ սնունդ, հանգիստ քուն, մաքուր օդ, սրանք սրտխառնոցի դեմ պայքարում առաջին օգնականներն են:
Սրտխառնոցի նոպայի ժամանակ բացեք լուսամուտն ու խորը շնչեք:
Տհաճ զգացումները կարելի է վերացնել նաև ձեռքի տակ գտնվող միջոցներով, օրինակ, թաշկինակի վրա կատվախոտի թուրմի կաթիլներ կաթեցրեք ու շնչեք: Կամ էլ` կերեք, խմեք թթու ինչ-որ բան:
09.02.2018 Կարդացեք նաև
Մարդկանց մոտ 80 տոկոսից ավելի դեպքերում օրգանիզմում հայտնաբերվում է Helicobacter Pylori մանրէն. սա գաստրոէնտերոլոգների կողմից ներկայացված վերջին...
03.12.2024
Աղիների միկրոֆլորան աղեստամոքսային համակարգի առողջության գրավականն է:
Աղիների բակտերիաները սնվում են բջջանքով և սննդային թելիկներով...
21.03.2024
Լակտոզայի անընկալությունը սննդային անընկալության տեսակ է, որի դեպքում մարդը չի կարողանում մարսել, կամ վատ է ընդունում կաթը և կաթնամթերքը...
23.02.2024
Ապենդիցիտը հիվանդություն է, երբ ապենդիքսը՝ կույր աղու ելունը, որը գտնվում է որովայնի ստորին աջ շրջանում, բորբոքվում է և այտուցվում։ Ապենդիցիտը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ...
19.10.2023
Այրոցը հաճախ դիտվում է ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդության, քրոնիկ խոլեցիստիտի, լեղաքարային հիվանդության, դիաֆրագմայի կերակրափողային բացվածքի ճողվածքի ժամանակ...
18.10.2023
Հիպերբիլիռուբինեմիան արյան մեջ բիլիռուբինի մեծ քանակն է, որն արտաքինից արտահայտվում է մաշկի նորմալ գույնի փոփոխությամբ: Նորմայում արյան մեջ այդ պիգմենտի քանակը չպետք է գերազանցի 20,5 մկմոլ/լ-ը...
14.03.2023
Կերակրափողի ինքնաբուխ պատռվածքը եզակի հանդիպող հիվանդություն է, որը կլինիկորեն դրսևորվում է Մակլերի տրիադայով...
24.01.2023
Ռեֆլյուքս կոչվում է տարբեր հեղուկների հետադարձ հոսքը. տվյալ դեպքում` ստամոքսից կերակրափող։ Գոյություն ունի նաև գազային ռեֆլյուքս (հետհոսք)՝ ստամոքսի մասսամբ կարծր կամ` հաճախ, հեղուկ պարունակության...
17.10.2022
Ի՞նչ վարակ է հելիկոբակտեր պիլորին:
Հելիկոբակտեր պիլորին գրամ բացասական միկրոբ է, ունի պարույրաձև տեսք և ապրում է ստամոքսաելքի շրջանում...
25.08.2022
Լյարդի ճարպային հեպատոզը հիվանդություն է, որի դեպքում լյարդի բջիջներում տեղի է ունենում ճարպի ավելցուկային կուտակում: Դա հավաքական հասկացություն է, և իր մեջ ներառում է երկու ախտաբանական վիճակ...
22.08.2022
Կոլոնոսկոպիան էնդոսկոպիկ հետազոտություն է, որը նախատեսված է հետազոտելու հաստ աղիքային համակարգը՝ հետանցքից մինչև կույր աղու գմբեթ, երբեմն մինչև բարակ աղու վերջին հատված՝ իլեուս...
14.07.2022
Լյարդի ցիռոզը լյարդի տարբեր քրոնիկ հիվանդությունների վերջնական փուլն է: Այն ախտորոշվում է, երբ լյարդի բջիջներում (հեպատոցիտներ) փոփոխությունները դառնում են անվերադարձ: Լյարդի բջիջները քայքայվում են...
01.07.2022
Ի՞նչ է հետազոտում էնդոսկոպիան:
Էնդոսկոպիան հետազոտության եղանակ է, որ օգնությամբ հետազոտում են ամբողջ մարսողական համակարգը...
21.04.2022
Դարեր շարունակ մարդկանց հետաքրքրել է զկռտոցի պատճառը, նրանք փորձել են բացատրություններ տալ, ոմանք` խելամիտ, ոմանք՝ հորինված...
12.04.2022
Որդանման ելունը կույր աղու թերաճած ելունն է, որն իր ձևով որդ է հիշեցնում: Մինչև վերջերս այն համարվում էր մարդու օրգանիզմի ավելորդ մաս, որից միայն տհաճություններ կարելի էր սպասել։ Հենց այդ պատճառով տարբեր...
06.04.2022
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYGICFRO' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ